Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվել է 53 451 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 34 580, երկրորդ դեղաչափ` 18 871: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:
Նշվում է նաև, որ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութի 3500 դեղաչափ հատկացվել է Արարատի մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին:
Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվել է 53 451 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 34 580, երկրորդ դեղաչափ` 18 871: