Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ շրջակա միջավայրի, էկոնոմիկայի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների համատեղ հրամանով լրացվել է ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարևանությամբ գտնվող համայնքների/բնակավայրերի ցանկը։
Թափուկ վառելափայտն անվճար տրամադրվում է սույն հրամանով սահմանված բոլոր բնակավայրերի բնակիչներին, եթե մոտակա անտառհատվածներում է առկա է բավարար քանակությամբ թափուկ վառելափայտ։
Ցանկում նշված 8 մարզի (Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի) անտառամերձ համայնքների/բնակավայրերի բնակիչներին թույլատրվում է սահմանված կարգով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան անտառտնտեսության մասնաճյուղերից և ազգային պարկերից մթերել և անվճար ձեռք բերել մինչև 8 խմ թափուկ վառելափայտ։
Թափուկ վառելափայտի մթերումն իրականացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից։
Թափուկ վառելափայտի տրամադրումն իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում՝ կախված թափուկի առկայությունից։
Թափուկի դուրսբերումն «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից իրականացվում է այն անձի կողմից, ում տրամադրվել է թափուկի օգտագործման տոմսը։
Հորդորում ենք զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և անօրինական ծագման վառելափայտի ձեռքբերումից, գործել բացառապես օրենսդրական դաշտում: Մեր երկրում անտառը հանդիսանում է ազգային հարստություն, որի կառավարումը վերապահված է պետական կառավարման ինստիտուտներին։