Լեհաստանն աջակցում է Եվրոպական միության մասին պայմանագիրը վերաշարադրելու գաղափարին։ Այս մասին Լեհական ռադիոյի եթերում հայտարարել է հանրապետության փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին, փոխանցում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ դա տարբերակ է, որը կարող է ճիշտ ուղղությամբ տանել եվրաինտեգրումը:
«Մենք հասկանում ենք ԵՄ-ի գործունեության խնդիրները: Հիմնական խնդիրը, որին բախվում ենք, ինստիտուտների իրավասությունների՝ պայմանագրից դուրս ընդլայնելու փորձն է։ Եվրոպական ինստիտուտները իրավունքի նոր մեկնաբանման միջոցով փորձում են իրենց վերագրել ավելի շատ լիազորություններ, քան նրանց փոխանցել են ԵՄ անդամ պետությունները»,- հավելել է Յաբլոնսկին: