ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այցելել է Եռաբլուր: Այս մասին ֆրանսիացի դիվանագետը հայերեն գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Եռաբլուրում ես հարգանքի տուրք մատուցեցի Հայաստանի ֆրանսիական համալսարանի զոհված ուսանողների և բոլոր նրանց հիշատակին, որոնք զոհվեցին մարտերում:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին: Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կողմերի ջանքերին»,- նշված է գրառման մեջ: