Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման H խմբի 6-րդ մրցափուլում Հայաստանի Մ-21 հավաքականը կհյուրընկալվի Ֆրանսիայի ընտրանուն։
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին՝ Գրենոբլ քաղաքի «Ստադ դե Ալպս» մարզադաշտում, որը տեղավորում է 20 068 հանդիսական։