Քովիդից բուժված մարդը մինչև 90 օր ազատված է թեստի կամ պատվաստման պահանջից: Այս մասին այսօր հայտնել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն այսօր հրավիրված ասուլիսում։
«Այսինքն՝ նախորդ 90 օրվա ընթացքում հիվանդացած անձինք որպես բացառություն են: Իրենք չեն հանձնելու թեստ և չեն պատվաստվելու»,- ասաց Աբովյանը:
Նա ընդգծեց պատվաստումների անհրաժեշտությունը:
Բանախոսի խոսքով՝ պատվաստումները պետք է իրականացվեն ոչ թե ելնելով սահմանված պահանջներից, այլ այն գիտակցությամբ, որ պատվաստումները միակ գործիքն են, որոնք կարող են փրկել կյանքեր ու կառավարել իրավիճակը: