Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ երեկ COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել:
«COVID-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են հղիություն պլանավորողների և հղիների համար: COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են հղիներին:
Ցավոք, երեկ COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել: Եվ չնայած մեր մասնագետների գործադրած հսկայական ջանքերին` չհաջողվեց փրկել երիտասարդ կնոջ կյանքը»,- Ֆեյսբուքում գրել է Ավանեսյանը: