Տավուշի մարզում COVID-19 համավարակի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է: Հոկտեմբերի 12-ի դրությամբ՝ Տավուշի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել է՝
1-ին դեղաչափ՝ 11 152 քաղաքացի,
2-րդ դեղաչափ՝ 5988 քաղաքացի։
Միայն հոկտեմբերի 12-ին մարզում կատարվել է 239 պատվաստում, որից 197-ն առաջնակի: Պատվաստումների գործընթացը մարզում կրում է շարունակական բնույթ: