Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի՝ CWR-ի տարածքում տեղադրված թակարդ- տեսախցիկները 2021 թ․ սեպտեմբերին ֆիքսել են Նովա անունով հովազին, որն արդեն մեկ տարի է՝ մշտադիտարկվում է CWR տարածքներում։ Սա մեծ ձեռքբերում է Հայաստանի բնաշխարհի և կենդանական աշխարհի պահպանման գործում։
Խորհրդային տարիներին կովկասյան հովազը ենթարկվել է հետապնդումների և պահպանության ներքո է վերցվել միայն 1987 թվականին։ Այդ ժամանակաշրջանից հետո, անկախ որսի արգելքից, հովազի պոպուլյացիան շարունակվել է կրճատվել։
Կովկասյան հովազը ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով:
ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով այս հովազը գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Այն, որ կենդանու շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, վկայում է նաև, որ առկա են կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները։
Հիշեցնենք, որ Նովա անունով հովազն առաջին անգամ CWR տարածքում նկարահանվել է դեռևս 2020 թ. աշնանը։