Մեկնարկել է Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի նախարարների հանդիպումն ընդլայնված կազմով՝ տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստանում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: