Հոկտեմբերի 13-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4837 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1586 մարդ, մահացել է 26 վարակակիր:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 645 195 դեպք, այստեղից ապաքինվել է 605 581 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 9332 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 49 386 փորձարկում, 32 217-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17169-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.79% է, վերջին 14 օրվանը՝ 6.95%, վերջին 7 օրվանը՝ 8.52%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 889 200 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6837 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 61 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4766 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 803 անձ: