Կորոնավիրուսի դեմ պատվաստումները խթանելու նպատակով Վրաստանում արդեն մեկ ամիս է՝ ընթանում է «Պատվաստվիր և շահիր» խաղարկությունը համավարակի դեմ պատվաստվածների համար՝ գրում է Aliq.ge-ն:
Միջոցառման շրջանակներում ամեն օր խաղարկվում է 100-500 լարի (մոտ 32-159 դոլար), ամեն շաբաթ՝ 1 000 (մոտ 318 դոլար), 5 000 (մոտ 1592 դոլար) և 10 000 լարի (մոտ 3185 դոլար), իսկ դեկտեմբերի 31-ին տեղի կունենա վերջնական խաղարկությունը՝ 100 000 լարիի չափով (մոտ 31 847 դոլար):
«Վրաստանի ազգային վիճակախաղի» գրասենյակից հայտնել են, որ անցկացվող վիճակախաղի մեկնարկից մինչև այսօր գրանցվել է 4 868 շահում, իսկ շահումային ֆոնդը կազմել է 760 հազար լարի (մոտ 240 506.33 դոլար):
Նրանք, ովքեր մինչ այժմ COVID-19-ի դեմ պատվաստվել են գոնե մեկ չափաբաժնով, ավտոմատ կերպով մասնակցում են ամենօրյա վիճակախաղին: