ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորjա Նուլանդը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի հետ և քննարկել Դոնբասի իրավիճակը՝ հայտնում է РИА Новости-ն:
Նուլանդը կրկնել է Ժնևում հնչեցրած ԱՄՆ դիրքորոշումը, ըստ որի՝ կարգավորման էական առաջընթաց չի լինի, եթե չհամաձայնեցվի Դոնբասի հատուկ կարգավիճակը: Հաշվի առնելով այդ հարցի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի մոտեցումների համընկնումը՝ Ուկրաինայի թեմայով քննարկումները կշարունակվեն՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը:
Կողմերը հաստատել են, որ Դոնբասի հակամարտությունը կարող է լուծվել միայն Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա: