Գյումրեցի կոմունիստները քաղաքի տարբեր հատվածներում տեղակայված կարմիր տաղավարներով հիշեցնում են, որ ՀԿԿ-ն քվեաթերթիկում վեցերորդն է։ Նրանք նախընտրական ծրագիրը հակիրճ տպագրել են թերթում և անցորդներին հորդորում են վերցնել, ծանոթանալ, ընտրել իրենց։
Կոնստանտին Ղավազյան (Գյումրու քաղաքապետի թեկնածու, ՀԿԿ) - Մենք մրցակցում ենք մյուս կուսակցությունների հետ, բոլորն էլ նույնն են ասում, բայց մենք ձախ ենք, ձախ կուսակցությունը ժողովրդի հետ է, նրա կողքին։ Մեր նպատակն է օգնել և սատարել ժողովրդին:
Ծրագրում կարևոր տեղ է հատկացված սոցիալական խնդիրներին։ Կոմունիստները ոչ թե առաջարկում են վերադառնալ հնին, այլ հին փորձը ունենալով՝ կերտել ավելի բարեկեցիկ քաղաք։
Քաղաքային իշխանությունը չի կարող աշխատատեղ ստեղծել, պետք է նպաստել ներդրումներին և աշխատել Կառավարության հետ՝ ասում է ՀԿԿ թեկնածուն։
Կոնստանտին Ղավազյան - Քաղաքային իշխանության լուծումն է, դրանք հին նոր կիսով թե լրիվ լուծում են, առավել ևս այսօր բարետես է, տուրիզմի կենտրոն, շատերն են հետաքրքրվում, շատ խնդիրներ, սոցիալական աշխատատեղերի խնդիրներ կան:
Եթե ավագանիում թիմ ունենան, իրենց գաղափարները պատրաստ են ներկայացնել իշխանություններին, աջակցել, որ քաղաքի զարգացումը ճիշտ ռելսերի վրա դրվի։ 20 հոգանոց ցուցակ են ներկայացրել։
Կոնստանտին Ղավազյան - Ներդրողների 20 հոգանոց ցուցակ՝ սկսած գործազուրկից մինչև աշխատող:
Կոմկուսը մինչև հիմա չի գործակցել որևէ քաղաքական ուժի հետ։ Անցողիկ շեմը հաղթահարելուց և Գյումրու ավագանի մտնելուց հետո կորոշեն՝ եթե կան ուժեր, որոնք արդյունավետ միտք կառաջարկեն և հանդես կգան սոցիալական հավասարության դիրքերից, գյումրեցի կոմունիստները սիրով կաշխատեն նրանց հետ։