Արցախի Հանրապետությունում շարունակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Զոյա Մաղաքելյանը ներկայացրել է Արցախում այս օրերին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ իրականացվող պատվաստման գործընթացն ու կատարվող կանխարգելիչ աշխատանքները:
Հարկ է նշել, որ կանխարգելիչ աշխատանքներ իրականացվում են թե՛ առոջապահության ներկայացուցինչների և թե՛ բժիշկների կողմից։ Մշակվում են հնարավոր բոլոր մեխանիզմերը՝ ավելի պատշաճ կերպով դիմակայելու և կանխելու համաճարակի տարածումը։
Արցախում պատվաստումներն իրականացվում են 2 փուլով։ Զոյա Մաղաքելյանը ներկայացրել է՝ մինչ այսօր Արցախում պատվաստվել է 809 (առաջին փուլ) և 749 (երկրորդ փուլ) քաղաքացի։ Վերջին 2 օրվա ընթացքում պատվաստվել է 16 քաղաքացի։
Պատվաստման համար պետք է դիմեն 18 տարեկանից բարձր քաղաքացիներ, այդ թվում՝ հղիները։ Արցախում պատվաստումն իրականացվում է անվճար։
Համաճարակաբանի խոսքով՝ պատվաստումը միջոց է՝ պաշտպանելու մեր առողջությունը. նա կոչ է անում բոլոր քաղաքացիներին՝ ժամանակին պատվաստվել։