Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ազատ չի արձակվի: Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Առուշանյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ բերված բողոքը: Գորիսի համայնքապետը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար: Նա անազատության մեջ է հուլիսից: