Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների օրվա՝ սեպտեմբերի 13-ի առթիվ մեկամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում այսօր շրջակա միջավայրի նախարարությունը ԱՊՀ անդամ երկրների դեսպանների համար նախաձեռնել էր գիտաճանաչողական այց «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ։
Ինչպես հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, դեսպաններին ուղեկցել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։
Դեսպաններն այցելել են Նորաշենի արգելոցին հարակից տարածք և Արտանիշի շրջակայքում գտնվող լճակ, իրականացրել ջրային թռչունների և էնդեմիկ բույսերի դիտարկում։