Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի ներկայացմամբ խորհրդի անդամները քննարկել և հաստատել են ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը:
Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման մեջ: