Ռուսական «Գազպրոմի» և Հունգարիայի միջև կնքված գազի մատակարարման պայմանագիրը, որը շրջանցում է Ուկրաինան, համապատասխանում է եվրոպական օրենքներին: Կիևում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ, ըստ РИА Новости-ի, ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նա նշել է, որ միության անդամ երկրներն ազատ են երկկողմ համաձայնագրեր կնքելու հարցում:
«Գազպրոմը» և հունգարական MVM CEEnergy ընկերությունը երկու երկարաժամկետ պայմանագիր են կնքել նախ «Թուրքական հոսք»-ով, ապա՝ Սերբիայի և Ավստրիայի միջով գազի մատակարարման վերաբերյալ: Երկուսն էլ շրջանցում են Ուկրաինան: Կիևը հայտարարել է, որ Բուդապեշտի որոշումը «վնասում է» իրենց հարաբերություններին, և պատրաստվում է հարցը ներկայացնել Եվրահանձնաժողով: