Հայաստանը նախորդ տարի շատ դժվար փուլով է անցել: Այս մասին ասաց Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
«Թույլ տվեք, հնարավորությունն օգտագործելով, իմ խոր ցավակցությունը հայտնել Հնդկաստանի կառավարության, ժողովրդի անունից հայ ժողովրդին, հատկապես նրանց, ովքեր կորուստներ են ունեցել այդ ժամանակ»,- ասաց Հնդկաստանի ԱԳ նախարարը:
Խոսելով անվտանգային խնդիրների, 2020 թվականի Արցախյան պատերազմի մասին՝ Ջայշանկարը նշեց.
«Մեր դիրքորոշումը շատ հետևողական էր: Բախումներից սկսած՝ մենք կողմ ենք խաղաղ կարգավորմանը դիվանագիտական եղանակով, որպեսզի հակամարտությունը կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»: