Մոտ օրերս չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակը կլինի Հայաստանում: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Աբովյանը չնշեց, թե ինչ ժամկետների ու չինական որ պատվաստանյութի մասին է խոսքը:
«Պատվաստանյութերի քանակի հետ կապված մի փոքր խնդիր կար, սակայն այս պահի դրությամբ, կարող եմ ասել, որ բացարձակ որևէ խնդիր չունենք»,- ասաց Աբովյանը:
Մասնագետը տեղեկացրեց նաև, որ ակտիվ քննարկումներ են ընթանում Pfizer պատվաստանյութի ներկրման ուղղությամբ: