Fars News Agency լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի երկու վարորդներին, որոնք սեպտեմբերի 15-ին ձերբակալվել են Իրանից Հայաստան՝ Գորիս-Կապան ճանապարհով բեռներ փոխադրելիս ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող հատվածում:
Ըստ Ֆարս գործակալության՝ երեկ բեռնատար վարորդների խնդիրը հեռախոսով քննարկել են Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը: