Հայաստանը և Հնդկաստանը վայելում են բարիդրացիական հարաբերություններ՝ հիմնված մեր ժողովուրդների միջև ավանդական սերտ կապերի վրա:
«Մենք մեծապես շահագրգռված ենք հայ-հնդկական հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու, խթանելու և ընդլայնելու մեր երկկողմ և բազմակողմ օրակարգը»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը: