ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Ջերմուկ քաղաքում համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանին։
Նախարարը շնորհավորել է նորանշանակ քաղաքապետի պաշտոնակատարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավար Վարդան Հովհաննիսյանին իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրականացրած աշխատանքների համար։
Վահագն Արսենյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ կանի առավելագույնն այդ վստահությունն արդարացնելու համար։