Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն նշել է, որ կորոնավիրուսի վարակի տարածումը վերջին շաբաթվա ընթացքում արտահայտված աճի միտում է գրանցել, փոխանցում են վրացական ԶԼՄ-ները:
«Նվազման միտումից հետո, որը տևել է մոտ մեկուկես ամիս, վերջին շաբաթվա ընթացքում հստակ արտահայտված աճի միտում է ի հայտ եկել։ Առայժմ այդ աճը այնքան սարսափելի չէ, որքան չորրորդ ալիքի ժամանակ, բայց, միևնույն է՝ մեծ է»,- ասել է Ցերցվաձեն:
Նրա խոսքով՝ վարակման նոր դեպքերի թվի աճից բացի, ավելացել է նաև ակտիվ դեպքերի թիվը։ Ցերցվաձեն կարծում է, որ առնվազն մեկ շաբաթ անց կարելի է գնահատել՝ արդյոք սա կորոնավիրուսի հինգերո՞րդ ալիքն է Վրաստանում, թե՞ վարակման թվերի ժամանակավոր աճ: