Կորեական թերակղզում խաղաղության և անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Նո Գյու Դոկն այս շաբաթ կայցելի Մոսկվա, որտեղ ՌԴ ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովի հետ կքննարկի ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման ուղիները: Այդ մասին հայտնել են Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունից։
Կողմերը կքննարկեն Կորեական թերակղզում խաղաղ գործընթացի վերագործարկման հնարավոր տարբերակներ:
Միևնույն ժամանակ, Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը կքննարկեն ԿՀ նախագահ Մուն Չժե Ինի առաջարկը՝ Կորեական թերակղզում պատերազմի ավարտի փաստագրական ձևակերպման վերաբերյալ:
Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության պետ Սո Հունը հոկտեմբերի 12-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ։