ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Մխիթար Մաթևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ: