Դիանա Գասպարյանը և ֆրանսաբնակ գրաֆիկ դիզայներ, գրաֆիկական վեպերի հեղինակ Վահրամ Մուրադյանը զրուցել են «Ոսկե ծիրանի» պաստառների կոնցեպտի, փառատոնին ներկայացված՝ Արցախյան պատերազմի մասին ֆիլմերի, Կաննում ժյուրիի անդամ լինելու փորձառության, Մուրադյանի հեղինակած գրաֆիկական գրքերի, «Թումո»-ում հատուկ աշխատարանի գործունեության, ինչպես նաև արվեստագետի հետագա պլանների մասին: