ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավային:
«Խոր ցավով տեղեկացա Բաթում քաղաքում մարդկային զոհերի և վիրավորների պատճառ դարձած բնակելի շենքի փլուզման մասին:
Վշտակցության և ափսոսանքի իմ խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին ու մտերիմներին և մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- ասված է Ալեն Սիմոնյանի ցավակցական ուղերձում: