Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արզնի գյուղի 29-ամյա մի բնակիչ իր վագոն-տնակում թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում։
Հոկտեմբերի 6-ին վագոն-տնակի հյուրասենյակի զննությամբ հայտնաբերվեցին 4 փաթեթ դեղնականաչավուն կանեփանման զանգված և 800 գրամից ավելի նույն բուսական զանգվածով լի մետաղյա ու ապակյա տարաներ։
Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը պատկանում է իրեն, ամռանն էր քաղել վայրաճ կանեփի թփերից և չորացրել, մանրացրել էր իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: