Գյումրու ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ի ավագանու թեկնածուները նախընտրական հանդիպումների ժամանակ նախ ընտրողներին ներկայացնում են այն աշխատանքը, որ իրականացրել է ՀՀԿ-ն Գյումրիում՝ իշխանության եղած տարիներին։ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղուկասյանն ասում է, որ ժողովրդի մոտ կարծիք կա, թե իրենք Գյումրու համար ոչինչ չեն արել։
Ղուկասյանը Գյումրու բազմաթիվ խնդիրներից առաձնացնում է աշխատատեղերի ու բնակարանային խնդիրները։ Քաղաքային իշխանություն ձևավորելու դեպքում արտերկրում ապրող գործարարներին մտադիր են առաջարկել, խնդրել, որ գան Գյումրիում մասնաճյուղեր բացեն՝ ասում է Ղուկասյանը՝ բացատրել, որ այդպիսով շահում է նաև գործարարը։
ՀՀԿ-ի 33 հոգանոց ցուցակում մանկավարժներ են, ֆինանսական ոլորտի մասնագետներ, իրավաբաններ: Քաղաքապետի թեկնածուն մանկավարժ է, բայց զբաղվել է ձեռներեցությամբ։ Արտյոմ Ղուկասյանն Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել 2007թ.՝ համամասնական ընտրակարգով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ Գյումրիի քաղաքապետարանում, եղել է նաև կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման տնօրենի տեղակալը։
Խոստանում են ընտրվելու դեպքում աշխատել ի շահ քաղաքի և գյումրեցիների, բացառում են ավագանու կազմում գործակցությունն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։