Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր «համբերության բաժակը լցվել է» Սիրիայում ահաբեկիչների վերջին հարձակումների պատճառով, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք առաջիկայում անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք, որպեսզի մեր ուժերով վերացնենք Սիրիայից եկող սպառնալիքները»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Էրդողանը հարցազրույց էր տվել ամերիկյան CBS հեռուստաալիքին՝ նշելով, թե ժամանակն է, որ Միացյալ Նահանգները հստակեցնի իր դիրքորոշումը Սիրիայի հարցում. արդյոք ԱՄՆ-ը մտադի՞ր է «Թուրքիայի հետ միասին պայքարել ծայրահեղականության դեմ», թե՞ կշարունակի աջակցել քրդական միավորումներին:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ ինքը կցանկանար, որ ամերիկացի զինվորականները լքեն Սիրիան և Իրաքը: