Հոկտեմբերի 21-23֊ը Երևանում և Վանաձորում տեղի կունենա «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021» համաժողով-ցուցահանդեսը, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
«Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021»-ը ճարտարագիտության ոլորտում հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձություններից է և նպատակ ունի խթանել ոլորտի միջազգային, տեղական կազմակերպությունների և այլ հիմնական դերակատարների միջև փորձի ու գաղափարների փոխանակումը։
Միջոցառումների շրջանակում ինժեներները ներկայացնում են իրենց վերջին նվաճումներն ավտոմոբիլային արդյունաբերության, կիսահաղորդչային սարքերի թեստավորման, անլար հաղորդակցության, կենսաբժշկական ճարտարագիտության, սպառողական էլեկտրոնիկայի, կրթական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արտադրության ոլորտում: