Իրանի առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Ալիռեզա Փեյման Փաքը Ղազախստանի առևտրի և ինտեգրման փոխնախարարի հետ հանդիպմանն ասել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներն առաջնահերթություն են Իրանի արտաքին առևտրի համար, իսկ Ռուսաստանն ու Ղազախստանն ավելի գերակա դիրքում են գտնվում:
Նա նշել է, որ Ղազախստանը լավ շուկա է իրանական արտադրանքի համար, և միևնույն ժամանակ այն ունի Իրանի կարիքները բավարարելու կարողություն:
Ղազախստանի առևտրի և ինտեգրման փոխնախարարն իր հերթին ընդգծել է երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: