Արտաշատի հնագիտական արշավախմբի ղեկավարը ներկայացնում է վերջին մեկ ամսում իրենց պեղումների արդյունքն ու ընդգծում՝ սա բացառիկ կառույց է: Այն թվագրվում է քաղաքի կառուցման հենց առաջին փուլին, այսինքն՝ կա՛մ անմիջապես Արտաշես արքայի, կա՛մ հետարտաշեսյան շրջանի է:
Հայկական Կարթագենը տեղակայված է եղել 15-ից 16 բլուրների վրա, որոնք անվանում են վերին, իսկ դաշտավայրը, մինչև Արաքսի ափը՝ ստորին քաղաք, որտեղ էլ գերմանացի գործընկերների հետ իրականացված գեոֆիզիկական ուսումնասիրություններն արդեն ունեն հնագիտական ապացույց:
Մանրամասները՝ տեսանյութում: