ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր ներկա չէին ընդդիմության ներկայացուցիչները: Իսկ օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր:
«Նշանակում է, որ իրենք իրենց թեկնածուին այսօր թաքցնում են հանձնաժողովից, և քննարկումներում կարող է մենք գայինք ինչ-որ եզրահանգումների, որից իրենք բացակայում են»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները յոթերորդ անգամ միաձայն դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը
Դոնթի բանաձևի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր կամ նույն թեկնածուին:
Մշտական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում հանձնաժողովի անդամներն աշխատանքային այցով կլինեն հանրապետության սահմանային շրջաններում: