Լեհաստանը մտադիր չէ դուրս գալ Եվրոպական միությունից։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
«Մեր հարգարժան ընդդիմությունը մեզ մեղադրում է, թե մենք փորձում ենք թուլացնել Լեհաստանը և Եվրամիությունը՝ ԵՄ-ից դուրս գալու ճանապարհով: Դա սուտ է, որի նպատակը ԵՄ-ն թուլացնելն է»,- ասել է նա։
Մեկնաբանելով ԵՄ օրենքների վերաբերյալ Լեհաստանի Սահմանադրական դատարանի՝ անցած շաբաթ կայացրած որոշումը՝ Մորավեցկին հավելել է, որ ԵՄ անդամ մյուս երկրների սահմանադրական դատարանների վճիռները շատ նման են նրան, որը կայացրել է իր երկրի ՍԴ-ն: