Եվրամիությունը պատրաստ է հանդես գալու որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե ստանա կողմերի համաձայնությունը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Անդրեա Վիկտորինը, փոխանցում է «Ա1+»-ը:
Նա ընդգծել է, որ գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
«ԵՄ-ն պատրաստ է միջնորդ լինելու նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն տան»,- հավելել է ԵՄ ներկայացուցիչը: