ԵԽԽՎ հերթական նստաշրջանում մեզ համար հետաքրքրական երկու զեկույց է քննարկվել: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: Նրա խոսքով՝ դրանցից մեկը վերաբերում էր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Առաջինը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցն էր, որը ՀՀ-ում անցկացված ընտրությունները գնահատում էր մրցակցային և լավ կազմակերպված: Ըստ էության, սա արդեն երկրորդ համապետական ընտրություններն են Հայաստանում, որ արժանանում ԵԽԽՎ դիտորդների բարձր գնահատականին»,- ասաց Ռուբինյանը:
Նշենք, որ երկրորդ զեկույցը վերաբերում էր ղարաբաղյան հակամարտության հումանիտար հետևանքներին: