ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց և աշխատանքային ճաշ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ամրապնդման և տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը:
Բացի այդ, Պուտինն ու Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման և եվրասիական տարածաշրջանում ինտեգրման միավորումներում փոխգործակցության արդիական հարցեր: