Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր: