Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ժամանել է Հայաստան, ինչի կապակցությամբ նա հայատառ գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ուրախ եմ ժամանել Հայաստան առաջին արտգործնախարարական այցով: Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենի նահանգի հետ»,- գրել է Հնդկաստանի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: