Հոկտեմբերի 12-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4775 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1623 մարդ, մահացել է 37 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 640358, որից 603995 մարդ ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9306:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 47723 թեստավորում, 33118-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14605-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 10.01% է, վերջին 14 օրվանը՝ 6,58%, վերջին 7 օրվանը՝ 7,98%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1.882.118 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 36817 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 71 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4616 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 749 անձ: