Այսօր կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների երկու թափուր տեղերի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են հանձնաժողովի հինգ անդամները՝
Հակոբ Հակոբյան (Հակոբ Մովսես)՝ նախկինում` ՀՀ մշակույթի նախարար, թարգմանիչ, բանաստեղծ (մրցութային հանձնաժողովի նախագահ):
Արտյոմ Երկանյան՝ հեռուստամեկնաբան, հաղորդավար, Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի անդամ,
Նիկոլայ Կոստանդյան՝ «Կոմիտասի թանգարան ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն, արվեստագիտության թեկնածու,
Աշոտ Համբարձումյան՝ Հայաստանի ազգային ռադիոյի և կինոկենտրոնի դիզայներ, Երևանի տոնահանդիսությունների և Մոսկվայի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի նկարիչ,
Քրիստինե Գյոնջյան՝ Հայաստանի (ցանցային) օպերատորների միության նախագահ:
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համար հայտ էին ներկայացրել տասնմեկ հոգի՝
-
Ամասիա Հովհաննիսյան
-
Վանիկ Խեչոյան
-
Վասակ Դարբինյան
-
Իրինա Բարսեղյան
-
Միքայել Յալանուզյան
-
Վարուժան Օլքինյան
-
Շամիր Շախիրյան
-
Հովհաննես Երանյան
-
Սարգիս Հովսեփյան
-
Արման Վարդանյան
-
Գագիկ Գինոսյան
Մրցութային հանձնաժողովը հաղթողներին որոշելու նպատակով կատարել է քվեարկություն, որի արդյունքում Վանիկ Խեչոյանը ստացել է 1 (մեկ), Վասակ Դարբինյանը 3 (երեք), Վարուժան Օլքինյանը 4 (չորս), Հովհաննես Երանյանը 1 (մեկ) և Գագիկ Գինոսյանը 1 (մեկ) կողմ ձայն:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով հաղթող մասնակիցների՝ Վասակ Դարբինյանի և Վարուժան Օլքինյանի մասին որոշումները կներկայացվեն ՀՀ վարչապետի հաստատմանը: