Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նաիրի Հարությունյանին ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Նաիրի Հարությունյանին 2021 թվականի հոկտեմբերի 12-ից ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։