ՍԱՏՄ տեսուչների կիրակնօրյա ստուգայցերը շարունակվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում՝ ուղղված Covid19-ի տարածման կանխարգելմանը։ Ստուգված 17 խանութում խախտումներ չեն արձանագրվել:
Հիշեցում
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ: