ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կորոնովարակի տարածումը կանխարգելելուն միտված ուժեղացված վերահսկողություն է իրականացնում հանրապետության ամբողջ տարածքի իրացման ցանցում:
ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն այսօր ոստիկանության հետ համատեղ ստուգայցեր են իրականացրել Գյումրի քաղաքի և հարակից շրջանների խոշոր խանութներում։
Գրանցվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն:
Հիշեցում․
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ: