Լիբանանի հարավում հրդեհ է բռնկվել Զահրանի նավթի պահեստներից մեկում՝ հայտնում է РИА Новости-ն:
Պայթյունի սպառնալիքի պատճառով, որը կարող է տեղի ունենալ Ալ-Զահրանի նավթակայանում, երկրի հարավային շրջաններից տարհանվել է Լիբանանի բանակը:
Իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել կատարվածը, պարզ չէ նաև հրդեհի բռնկման պատճառը:
Պայթյունի սպառնալիքն առաջացել է 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ ամոնիակային սելիտրայով բեռը պայթեց Բեյրութի նավահանգստում: Մոտ 190 մարդ զոհվեց, ավելի քան վեց հազարը վիրավորվեց, հազարավոր տներ ավերվեցին: Միջադեպը համարվեց պատմության մեջ երբևէ գրանցված ամենամեծ ոչ միջուկային պայթյունը: