Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը իր հայրենի քաղաքում նորակառույց մարզադպրոցի բացման արարողության ժամանակ սահմանել է Դյուցազնագրքի և համաշխարհային ռեկորդ. 170 կգ ծանրաձողն ուսերի վրա նա նստած դիրքով քայլել է 2 մետր, կարողացել բարձրանալ, 9 անգամ նորից կքանստել և կրկին բարձրանալ:
Այդպիսով, նա շրջանցել է թուրք մարզիկի՝ նախկինում սահմանած ռեկորդը: Զորիկը նոր ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմի քաջորդիների՝ ի դեմս իր սան Մհեր Քոչինյանի անմահ հիշատակին: