Հոկտեմբերի 11-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։ Խոակին Կապառոսն առաջիկա խաղի համար ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը.
Դավիդ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Դավիթ Տերտերյան, Էդուարդ Սպերցյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Իմե Ուդո, Խորեն Բայրամյան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան:
Պահեստայիններ՝ Անատոլի Այվազով, Ստանիսլավ Բուչնև, Ալիկ Առաքելյան, Լուկաս Սելարայան, Էրիկ Վարդանյան, Ժոաո Ժորդի Արարատ,Հրայր Մկոյան, Իշխան Գելոյան, Ալեքսանդր Կարապետյան, Կարեն Մուրադյան, Սարգիս Ադամյան, Ժիրայր Մարգարյան:
Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: